WhatsApp-ի օգտատերերը կկարողանան մուտք գործել օգտահաշիվ «ֆլեշ զանգի» միջոցով, գրում է WABetaInfo-ն:

Այս պահին հավելված կարելի է մուտք գործել  մեկանգամյա կոդով SMS-ի միջոցով:

Սակայն հավելվածի մշակողները ձեռքերը ծալած չեն նստում , նրանք, մասնավորապես, մշակել են  «ֆլեշ զանգ»: Այն իրենից ենթադրում է զանգ, որին օգտատերը չպետք է պատասխանի, հավելվածն ինքնուրույն կչեղարկի զանգը: