Թուրքական Էսկիշեհիր քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի պատանեկան հավաքականների մասնակցությամբ կայացել է Եվրոպայի 2011թ. առաջնության ընտրական հանդիպումը։ Խաղը համառ է ստացվել, մրցակիցներից ոչ մեկը չի ցանկացել զիջել։ Եւ երբ թվում էր, թե խաղը կավարտվի զրոյական ոչ ոքի արդյունքով, դաշտի տերերը խաղի վերջին ավելացված րոպեին կարողացել են խփել հաղթական գոլը։ Առանձնացել է Այդին Յլմազը։

Այսպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականը դեռեւս «կայուն» է իր ելութներում. դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւի սաներն այս մրցաշարի ընթացքում պարտվել են բոլոր խաղերում։