Ռոստովի մարզի Նեկլինովյան շրջանում հոկտեմբերի 13-ին 18։00-ի սահմաններում վթարի է ենթարկվել Су-25 ինքնաթիռը։ Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը, վթարի հետեւանքով զոհվել են Ռոստովի մարզի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի գնդապետ Միխայիլ Պերովը եւ ինքնաթիռը վարող, նրա սեփականատեր Ուդովենկոն։
ИТАР-ТАСС-ի տվյալներով, Ուդովենկոն Տագանրոգում բավականի հայտնի ձեռնարկատեր է եղել։ Նախնական տվյալներով, վթարի պատճառը ուժեղ քամին է եղել։ Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը թեւով հարվածել է գետնին եւ շրջվել։
Նշենք, որ հանգուցյալ Պերովը հատուկ նշանակության ջոկատի գնդապետ է եղել ավելի քան հինգ տարի եւ մեկ անգամ չէ, որ մասնակցել է ՀյուիսայինԿովկասում ահաբեկիչների վնասազերծման գործողություններին՝ արժանանալով մի շարք մեդալների։




























