Ավստրալական Մելբուռնի փողոցներից մեկը բրիտանական Time Out ամսագրի վարկածով աշխարհում ամենագեղեցիկն է ճանաչվել, գրում է Lenta.ru-ն:
Խմբագիրների կարծիքով՝ Սմիթ փողոցը սիրված է ճանաչվել ճանապարհորդների շրջանում, քանի որ այն աշխույժ վայր է, որը լի է գինու բարերով, ժամանակակից փաբերով եւ շատ այլ բաներով: «Կենդանի երաժշտությունը եւ բազմաթիվ գիշերային ակումբները փողոցը դարձնում են իդեալական վայր՝ Մելբուռնի մթնոլորտում ընկղմվելու համար»,- ասվում է հոդվածում: Ցուցակում ներառված է նաեւ Բարսելոնայի Սան Խուան պողոտան, որը հայտնի է քայլելու եւ հեծանվային ուղիների դասավորությամբ, իսկ երրորդ տեղում Լոնդոնի փողոցներից մեկն է, որը զբոսանքի հիանալի վայր է ճանաչվել: Վարկանիշում ներառված են նաեւ Հավանայի Սան Իսիդրո փողոցը, Լոս Անջելեսի Սանսեթ ճեմուղին, Ռոտերդամի Վիտտե դե Վիտստրատը, Սան Պաուլոյի Տրես Ռիոս փողոցը, Սինգապուրի Հաջի Լեյնը եւ Լիսաբոնի Ռոդրիգես դե Ֆարիան:
Նախկինում փորձագետները ակտիվ հանգստի համար համաշխարհային լավագույն տեսարժան վայրերի ցուցակը կազմելու համար հաշվարկում էին այն քայլերի քանակը, որոնք պետք է արվեին միջազգային հուշարձաններ այցելելիս: Ըստ ուսումնասիրության՝ ամենաշատ շարժումները արվում են Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերում:





























