«Մեր տեղեկություններով, այն պահից, երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց իշխանության հետ բանակցությունների պատվիրակության իր կազմը, կուլիսային պատերազմ է սկսել ընդդիմության շարքերում` այդ կազմում ընդգրկվելու համար:
Ամենաշատն այդ կազմում չընդգրկվելու համար սրտնեղած են եղել Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ու Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ա. Աբրահամյանը որպես փաստարկ բերել է այն, որ ինքը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ նույն կառավարությունում է աշխատել եւ լեզու կգտնի նրա հետ, իսկ Հ. Հովհաննիսյանը պնդել է, որ ինքը ժամանակին Գ. Ծառուկյանի հետ է լավ հարաբերություններ ունեցել ու նույնպես կարող է լեզու գտնել: Շատերին թվացել է, թե այս պատվիրակության կազմն այդուհետ դառնալու է միասնական կառավարության մաս: Հետագայում ստացվեց այնպես, որ թե չընդգրկվածների վրդովմունքն էր իզուր, թե ընդգրկվածների ուրախությունը»,-գրում է «Հրապարակ»-ը:



























