Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը (Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ուզբեկստան) կանցկացվի այսօր, հոկտեմբերի 14-ին Պեկինում։ Օրվա հիմնական հարցերից կդառնա հեռանկարների քննարկումը եւ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների միջեւ տնտեսական եւ մարդասիրական համագործակցության խորացումը՝ համաշխարհային եւ տարածաշրջանային մարտահրավերների, մասնավորապես՝ միջազգային տնտեսական ճգնաժամի համապատկերում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների վարչապետները նեղ խմբով կքննարկեն կազմակերպության միջբանկային միավորմանն առնչվող հարցեր, կազմակերպության հաջորդ տարվա բյուջեն, ինչպես նաեւ համագործակցությունը առողջապահության, գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում։
Բացի կազմակերպության մասնակիցներից, հանդիպմանը ներկա կլինեն նաեւ Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի եւ Պակիստանի դիտորդ-պետությունները Շանհայի համագործակցության կազմակերպությունում ներկայացնող պատվիրակությունները ։ Նիստից հետո շանհայան վեցյակի վարչապետներին կընդունի Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն։




























