Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) ԵԱՏՄ-ի հետ փոխըմբռնման մասին հուշագիր է պատրաստում: Այս մասին հայտարարել է ՇՀԿ գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիար Խակիմովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ մի շարք փաստաթղթեր են պատրաստվում, մասնավորապես, Արաբական պետությունների լիգայի հետ:
Դիվանագետի խոսքով՝ ՇՀԿ-ի համար այսօրվա գլխավոր մարտահրավերներից մեկը տնտեսական եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունն է:





























