Երեւանի տարբեր հատվածներում շարունակվում են հրդեհներ բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 27-ին եւ 28-ին բռնկված հրդեհների պատճառով խոտածածկ տարածքներ են այրվել Երեւանի Շերամի փողոցի թիվ 115 շենքի հարակից տարածքում՝  3000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի վերջնամասում՝  3000 քմ, Բագրատունյաց պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Երեւանի 35-110կՎ» մասնաճյուղի հարավային էլ.ենթակայանի տարածքում՝4000 քմ, «Հուսո ավան» թաղամասի թիվ 1 տան հարակից տարածքում՝ 2հա, Շրջանային փողոցի թիվ 2/2 հասցեի հարակից տարածքում՝ 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ թփուտներ, «Նոյ» գինու գործարանի հարակից տարածքում՝ 2000 քմ, Իսակով-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում` Արգավանդի կամրջի  հարակից տարածքում՝ 1 հա, Վարդաշենի 2-րդ փողոցի հարակից տարածքում («Էրեբունի» թանգարանի բլուր)՝  2000 քմ, Դալմայի այգիներում (Կուրղինյան փողոցի հարակից հատված)՝  3000 քմ, Արարատյան փողոցի թիվ 87 հասցեում գտնվող «Մետրոպոլիտենի վագոնների նորոգման մեխանիկական» ՓԲԸ-ի տարածքում՝ 7000 քմ:

Մարզերում եւ հրդեհներ են արձանագրվել: Մասնավորապես, հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 5 հա  եւ Փարպի գյուղում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փողոցում` թիվ 328 հողամասի տարածքում՝ 1000 քմ, Ակնալիճ գյուղում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 3500 քմ մակերեսով:

Հրշեջ-փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են: