Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, հունիսի 29-ին միջոցառումներ տեղի կունենան Երեւանում:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի կունենան, մասնավորապես, հետեւյալ միջոցառումները`
ժամը 10.00-ին – Հայաստանի ՊՆ եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Արցախյան պատերազմի վետերանների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն, ժամը 11.00-ին – Հուշ-ցերեկույթ Երեւանի Կամերային երաժշտության տան դահլիճում` մասնակցությամբ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների եւ ՀՀ պաշտպանության նախարարի: