Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկայում մտադիր են սկսել 120 մմ տրամաչափի նռնականետերի համատեղ արտադրությունը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան պայմանագիրը ստորագրվել է մայիսին` Ստամբուլում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արտադրական գործընթացն սկսելու համար, որն իրականացվելու է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության «Շերգ» ձեռնարկության եւ թուրքական MKEK ֆաբրիկայի կողմից:

HY1-12 նռնականետերը լիցքավորվում են փողից եւ կարող են արձակել նաեւ ավտոմատ կրակահերթեր: