Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաքում է:

Ինչպես հայտնում է «Ազերթաջ»-ը, Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանում նրա պատվին պատվո պահակներ են կանգնել:

Թուրքիայի նախագահին ու նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին, դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ այցի շրջանակում Էրդողանը կայցելի օկուպացված հայկական Շուշի քաղաք: