Հայաստանի ֆինանսների նախարարությունը արձագանքել է NEWS.am-ի «Պետեկամուտների կոմիտեից բացի` այլ հարկ հավաքագրողներ էլ կա՞ն» հրապարակմանը:
Ստորեւ ներկայացնում ենք ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրությունը.
«Հոդվածում ներկայացված ՊԵԿ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների «էական» տարբերությունները պայմանավորված են զուտ հաշվառման հետ կապված տարբերություններով: Մասնավորապես` խոսքը վերաբերում է ակցիզային հարկին եւ ավելացված արժեքի հարկին, որոնց մեջ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներառվում են հանրա-պետությունում արտադրվող եւ ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար գանձվող հաստատագրված վճարները` օրենքով սահմանված համամասնություններով, մինչդեռ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալները վերաբերում են միայն նշված հարկատեսակների տեսքով ստացված մուտքերին, այսինքն` առանց ծխախոտի արտադրանքի հաստա-տագրված վճարների: Հարկ է նշել, որ նույն չափով ՊԵԿ-ի հրապարակած հաստատագրված վճարների ցուցանիշը պետք է գերազանցի ՀՀ ֆինանսների նախարարության ցուցանիշը»:




























