«Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացվեն քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 14-ին կայացել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստում որոշվել է ձեռնամուխ լինել ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակմանը:

Ծրագրի նպատակն է` Եվրամիության անդամ պետությունների եւ Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդաշնակեցումը, համագործակցության ցանցի ձեւավորումը, համագործակցության նոր մեխանիզմների եւ շրջանակների զարգացումը:

Արդյունքում` Հայաստանում Եվրամիության չափանիշներով կստեղծվի պետական կառավարման` օրենքներով եւ իրավական նորմերով կարգավորվող միասնական համակարգ:

Նիստում որոշվել է բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքներն ավարտել մինչեւ 2010թ. հունիս ամիսը: