Ստամբուլը, որտեղ այս հանգստյան օրերին կայանալու է ամենօրյա գեյ-շքերթը, իսկական օազիս է նույնասեռականների, երկսեռականների եւ տրանսգենդերների (LGBT) համար մահմեդական աշխարհում:
Սակայն International Amnesty կազմակերպությունն արձանագրության նոր զեկույցն արձանագրում է, որ ատելության հողի վրա կատարվող հանձագործությունները իրավապահների կողմից թույլ արձագանքի պայմաններում ընդգծում են այն փաստը, թե թուրքական հասարակությունը դեռ չի եկել փոխզիջման LGBT-համայնքի ներկայացուցիչներին հավասար իրավունքներ հատկացնելու հարցում:
Հունիսի 21-ին հրապարակված «Ոչ հիվանդություն, ոչ հանցագործություն» վերտառությամբ զեկույցում, որ կազմված է ավելի քան 70 հարցազրույցներից, պատմվում է մինչեւ 2010թ. ատելության հողի վրա կատարված սպանության 16 դեպքերի, նաեւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունների բազմաթիվ դեպքերի մասին:
Հանրության մեջ առկա անհանդուրժողականությունը արտացոլվում է 2008թ.Ստամբուլի 26-ամյա բնակիչ Ահմեդ Յըլդըզի սպանության դեպքով: «Նա դուրս եկավ բնակարանից, որպեսզի պաղպաղակ գնի: Նա մեքենա նստեց եւ ես կրակոցներ լսեցի»,- հիշում է Յըլդըզի ընկեր Իբրահիմ Քանը:
Ահմեդ Յըլդըզի սպանության մեջ մեղադրվեց նրա հայրը: Ենթադրվում է, որ նա լքել է երկրի սահմանները, իսկ քրեական գործը քննվում է հեռակա կարգով: Քանի խոսքով, Յըլդըզը բազմիցս դիմել է իրավապահներին` ընտանիքի անդամների դեմ բողոքներով, բայց իշխանությունները որեւէ կերպ չեն օգնել նրան:
International Amnesty-ն առանձնահատուկ քննադատության է ենթարկել Թուրքիայի զինված ուժերին ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ զինծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Բանակում նույնասեռականությունը անվանվում է «curuk» եւ հիվանդություն է համարվում: Նույնասեռական զինվորին զորացրում են: Ինչպես պատմել է զինծառայողներից մեկը, իրեն սկզբից տվել են «այլ զինվորների, «որոնք նվաստացրել են իր արժանապատվությունը, ծեծել, հայհոյել, ապա մեկ շաբաթով մենախուց գցել»:
Փաստաթղթում նաեւ ներկայացվում են տնտեսական խտրականության դեպքերը որոնց ենթարկվում են տրանսգենդեր հանրության ներկայացուցիչները, նաեւ ոստիկանության կողմից հաճախակի հետապնդումների փաստերը:
Միեւնույն ժամանակ թուրքական հասարակության մեջ որոշակի փոփոխություն է նկատվում դրական ուղղությամբ: Թուրական KAOS GL կազմակերպության ներկայացուցիչ Այքան Սաֆօղլուն լավատեսությամբ է նայում ապագային: «Մեր շարժումը թափ է հավաքում: Մենք ցանկանում ենք ներդաշնակ ապրել շրջակա աշխարհի հետ, եւ մարդիկ սկսում են ավելի ու ավելի հասկանալ դա»:




























