«Դաշնակցության հանրահավաքն այնուամենայնիվ կկայանա, քանի որ քաղաքապարանն իր մերժման որոշումը կայացրել է ոչ օրենքի սահմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, քաղաքապետարանը, օրենքի համաձայն պետք է գրավոր հանրահավաքի անցկացման այլ վայր առաջարկեր, եթե այդ վայրը զբաղված է, կամ առաջարկեր նույն վայրում անցկացնել հանրահավքը, բայց այլ ժամի, սակայն դա չի արվել: Փոխարենը բանավոր քաղաքապետարանից ասել են, որ այդ ժամին «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում այլ միջոցառում է լինելու: Վահան Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ երբ իրենք հարցրել են, թե կարելի՞ է այլ վայրում անցկացնել հանրահավաքը, իրենց պատասխանել են, որ այդ այլ վայրում էլ միջոցառում կկազմակերպենք: «Մենք պատրաստ չենք դրա հետ հաշվի նստել եւ մեն հանրահավաքը կկայանա»,- ընդգծեց նա:
Վահան Հովհաննիսյան. «ՀՅԴ հանրահավաքն, այնուամենայնիվ, կկայանա»
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























