Երեւանում հունիսի 28-ին ժամը 19:20-ի սահմաններում Կիեւյան-15 շենքի դիմաց 29-ամյա Ազատ Օհանյանը իր «ԳԱԶ-32029» մակնիշի 09 ԼԼ 135 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 73-ամյա Միքա Ղուշչյանին, որից հետո բախվել է  47-ամյա Ռաֆայել Սուքիասյանի վարած «Մերսեդես» մակնիշի 24 ՕԼ 387 համարանիշի ավտոմեքենային:

Ղուշչյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ռաֆայել Սուքիասյանն աշխատում է «Փարիզյան» խաղատանը որպես տնտեսվար:

Դեպքի վայրում աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի