Այսօր` հունիսի 29-ի վաղ առավոտյան օձի խայթոցով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ագարակ գյուղի բնակիչ, 42-ամյա Հակոբ Գեղամյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























