Հուլիսի վերջին տասնօրյակի ընթացքում Ֆրանսիայի տարածքում գործող ամենօրյա եւ միօրյա ավելի քան 40 հայկական դպրոցներում տեղի են ունենում ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններ:

Այդ կապակցությամբ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը հունիսի 19-ին եւ 26-ին մասնակցել է Փարիզի եւ Իլ-դը-Ֆրանսի տարածքում գործող հայկական նախակրթարանների ու վարժարանների ավարտական հանդեսներին (մասնավորապես` Իսի-լե-Մուլինոյի «Համազգայինի Թարգմանչաց դպրոց», Լը Ռենսիի «Դպրոցասեր վարժարան»):

Կառավարությունում NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հանդիսություններին մասնակցող քաղաքային ու շրջանային իշխանությունների ներկայացուցիչներին եւ գնահատելով նրանց ջանքերը` դպրոցներում հայագիտական առարկաների դասավանդման ու Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի խթանման ուղղությամբ, Հայաստանի դեսպանը քաջալերել է ուսուցչական կազմին, աշակերտների ծնողներին եւ դպրոցական կյանքի կազմակերպմանը նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերող անհատներին ու կազմակերպություններին ներդրած ջանքերի համար եւ դպրոցների տնօրինության հետ միասին ավարտական վկայականներ հանձնեց աշակերտներին: