Կառավարությունում այսօր` հունիսի 29-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման եւ շահագործման խնդիրներին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է «ՀՀ-ում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման եւ շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի» նախագիծը:
Մասնավորապես, ներկայացվել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման եւ շահագործման բնագավառի բարեփոխումների հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ ծրագրի իրականացման ուղղությունները եւ մեխանիզմները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն ու տեսակետներն են արտահայտել ներկայացված փաստաթղթի առնչությամբ:




























