Սիրիայի զինվորականները, որոնք փորձում են կանխել հակակառավարական ցույցերը, կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա երկրի հյուսիս-արեւելքում, յոթ մարդ զոհվել է, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին:

Նախօրեին հաղորդվել է, որ Թուրքիայի հետ սահմանակից Իդլիբ նահանգի Ալ-Ռամի գյուղ են ներխուժել Սիրիայի բանակի տասնյակ տանկեր եւ զրահամեքենաներ, գրում է Utro.ru-ն:

Սիրիական զորքերը իրենց վերահսկողոթյան տակ են վերցրել եւս մի քանի բնակավայրեր: «Մարդիկ զանգվածաբար լքել են գյուղերը, քանի որ վախեցել են ձերբակալություններից»,- նշել է իրավապաշտպանը: