Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով ստորագրահավաքի երկրորդ փուլը կայանալու է այսօր`  հունիսի 30-ին ժամը 10-ից մինչեւ երեկոյան 20.00 Կոնսերվատորիայի հարակից այգում՝ Կոմիտասի արձանի հարեւանությամբ:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքի կազմակերպիչը  Հայազն Երիտասարդների Միաբանությունն է: Առաջին ստոագրահավաքի ժամանակ հավաքվել էր 7000 ստորագրություն: Իսկ արցախյան հերոսի ծննդյան օրը` հուլիսի 10-ին, Հայազն երիտասարդական միաբանության անդամները երթով կուղեւորվեն Սերժ Սարգսյանի նստավայր` հանձնելու քաղաքացիների ստորագրությունները: