Համավարակի տնտեսական ազդեցությունն անհամաչափորեն է ազդում փոքր բիզնեսի վրա, եւ Covid-19-ի անկանխատեսելիությունը հեռու է ավարտից, ասել է լեգենդար ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը:
«Տնտեսական ազդեցությունը ծայրաստիճան անհավասար է եղել. հարյուր հազարավոր կամ միլիոնավոր փոքր բիզնեսներ մեծ հարված է հասցվել, սակայն խոշոր ընկերությունների մեծ մասը, ընդհանուր առմամբ, առաջադիմել է», - CNBC-ին հայտնել է Berkshire Hathaway-ի գլխավոր տնօրենը:
«Սա դեռ վերջեւ չէ», - ասել է 90-ամյա ներդրողը: «Նկատի ունեմ՝ անկանխատեսելիության տեսանկյունից»:
Նրա խոսքով՝ ամենամեծ դասը, որ նա քաղեց աննախադեպ համավարակից, այն է, թե որքան անպատրաստ աշխարհը կարող է լինել արտակարգ իրավիճակների համար, որոնք անխուսափելիորեն տեղի կունենան: «Ես հասկացա, որ մարդիկ չգիտեն այնքան, որքան իրենց թվում է: Բայց ամենակարեւորը, որ իմանում ենք, այն է, որ համավարակը պետք է լիներ, եւ այն հնարավորներից ամենավատը չէ... Գիտենք, որ եւս մեկ համաճարակ է լինելու: Գիտենք, որ կա միջուկային, քիմիական, կենսաբանական, իսկ այժմ՝ նաեւ կիբեռսպառնալիք: Դրանցից յուրաքանչյուրը սարսափելի հնարավորություններ ունի», - ասել է Բաֆեթը: «Մենք դրա դեմ ինչ-որ բաներ ենք ձեռնարկում, սակայն հասարակությունը ունակ չէ այն լիովին հաղթահարել»:




























