Հոկտեմբերի 21-31-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալու է շախմատի Եվրոպայի թիմային 17-րդ առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան կազմով:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանն ու Սիրանույշ Անդրեասյանը:

Եվրոպայի թիմային առաջնությունը սկիզբ է առել 1957 թ.-ին: Հայաստանն այս մրցաշարում լավագույն արդյունքը ցույց է տվել 1999թ. Բաթումում՝ գրավելով առաջին տեղը, իսկ1997թ.՝ Պուլայում (Խորվաթիա) եւ 2007թ. Հերակլիոնում (Հունաստան) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Կանանց հավաքականը մրցաշարի հաղթող է դարձել 2003թ.-ին՝ Պլովդիվում, իսկ Հերակլիոնում զբաղեցրել է 3-րդ տեղը: