Բոքսի IBF, WBA, WBC վարկածներով գերթեթեւ քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախտանգ Դարչինյանը հայտարարել է, որ մտադիր է հաղթել IBF վարկածի առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Աքբեկոյին՝ Քինգ-քոնգ մականունով։ Հիշեցնենք, որ նրանց մենամարտը կկայանա հուլիսի 11-ին։
«Շոուի ժամանակԱքբեկոն լինելու է երկրորդական պլանում։ Բոլորը գիտեն, որ ես եմ այդ շոուի գլխավոր հերոսը։ Ես աստղ եմ, որովհետեւ լավագույնն եմ։ Կարեւոր չե թե քանի անգամ նրանք կխոշորացնեն Քինգ-քոնգին, ավարտը մեկն է՝ գեղեցկությունը, որը սպանում է կենդանուն։ Իսկ ո՞վ է ավելի գեղեցիկ դիտվում ռինգում, քան ես»,- ասել է Դարչինյանը։
Աքբեկոն նունպես վստահ է իր հաղթանակի վրա. «Դարչինյանը շատ է խոսում։ Չեմպիոնը ես եմ եւ չեմպիոնական իմ գոտու համար նա է պայքարելու։ Ես երբեք դեռ այսքան վստահ չեմ եղել ուժերիս վրա, որքան այս հանդիպման նախօրեին։ Ես այնքան լավ եմ պատրաստվել, որ հաղթանակս անխուսափելի է», ասել է նա։



























