Ֆիլիպիններում վայրէջքի ժամանակ կործանվել է Ս-130 ռազմական ինքնաթիռը, հայտնել է երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեխանը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինքնաթիռում գտնվել է 85 մարդ, առնվազն 40 ուղեւորի հաջողվել է փրկել, զոհվել է առնվազն 29 մարդ, սակայն զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդում է Reuters-ը: Ինչպես նշել է գեներալը, ինքնաթիռը չի կարողացել հայտնվել թռիչքուղու վրա եւ կործանվելուց հետո բռնկվել է: «Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, մենք աղոթում ենք կյանքերի փրկության համար»,-նշել է նա: Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում: