Tyson Foods Inc-ը հետ է կանչում շուրջ 8,5 միլիոն ֆունտ սառեցված, ամբողջովին պատրաստի հավը վնասակար բակտերիաների ազդեցության մտավախություններից ելնելով, գրում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Այդ հայտարարության համաձայն՝ մթերքն արտադրվել է Միսուրի նահանգի գործարանում 2020 թվականի դեկտեմբերի 26-ից 2021 թվականի ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում:

«Չնայած չկան համոզիչ ապացույցներ, որ մթերքն աղտոտվել է բեռնելու ժամանակ, ինքնակամ հետ կանչն իրականացվում է չափազանց զգուշավորության պատճառով»,-ասել է ամերիկյան մսի վերամշակման գործարանի ներկայացուցիչը: