Վերջին օրերս չեն դադարում անգլիական «Մանչեսթրի» հարձակվող Ռոբինյոյի շուրջ խոսակցություները։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ուղարկում են համաշխարհային ֆուտբոլի գրանդներից մեկը՝ «Բարսելոնա»։ Ամեն դեպքում, խաղացողն ինքն է մտադիր, որքան հնարավոր է շուտ լքել անգլիական ակումբը, քանի որ չի գոհացնում Մարկ Հյուզին։ Բացի այդ, Անգլիայում տաղանդավոր հարձակվողը շատ վնասվածքներ է ստացել։ Այնպես որ, Ռոբինյոն կխնդրի իր ակումբին, որ իրեն թույլ տան հեռանալ։ «Կապտանռնագույնների» ղեկավարությունը եւ մարզչական խումբն, իր հերթին, դեմ չէ դրան եւ խաղացողի համար պատրաստ է վճարել 35 մլն եվրո։ Խաղացողը շատ է դուր գալիս «Բարսելոնա»-ի մարզիչ Պեպե Գվարդիոլային։

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ինքը միշտ ուզել է խաղալ այնպիսի թիմում, ինչպիսին «Բարսելոնան» է։

Հիշեցնենք, որ Ռոբինյոն ավելի վաղ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում, բայց խաղային փորձ չունենալու պատճառով լքել էր ակումբը։ Եթե նա տեղափոխվի «Բարսելոնա», ապա կդառնա մադրիդյան թիմի անցանկալի դեմքերից մեկը։