«Բուրսասփորի» նախագահի վրա հարձակում են գործել:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, թուրքական քաղաքում համառ լուրեր են պտտվում, որ «Բուրսասփոր» ֆուտբոլային թիմի նախագահ Կադիր Շանկայայի վրա հարձակում է կատարվել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: NEWS.am-ի թղթակիցն այս պահին փորձում է ճշտել տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների հանդիպումը, որին մասնակցելու են նաեւ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլահ Գյուլը: Սերժ Սարգսյանն արդեն իսկ մեկնել է Բուրսա: Թուրքական այդ քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել հայկական պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար:




























