Eurowings ավիաընկերությունը Քյոլն - Երևան - Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: