2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին մոտ, զոհերի հարազատները պնդում են, որպեսզի դատարանները պատասխանեն տեղի ունեցածում Սաուդյան Արաբիայի կառավարության դերի վերաբերյալ հարցերին, հայտնել է Associated Press-ը:
Այս տարի մեծ առաջընթաց գրանցվեց դատաքննության շրջանակներում, որով Սաուդյան Արաբիան մեղադրում է ահաբեկչական գործողությանը մասնակցության մեջ, երբ հարցաքննվեցին սաուդցի նախկին պաշտոնյաներին, սակայն նրանց ցուցմունքները գաղտնի են պահվում այնպես, ինչպես ՀԴԲ-ի կողմից գաղտնի պահող՝ հետաքննությանը վերաբերող բազմաթիվ այլ փաստաթղթեր: Կառավարության նման գործողությունները զայրացրել են ընտանիքներին, որոնք փորձում էին ապացուցել, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը աջակցել է հարձակումներին: Անցյալ հետաքննությունները պարզել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիների եւ ինքնաթիռների առեւանգիչներից մի քանիսի միջեւ կապերը, սակայն չի հաստատվել, որ կառավարությունն անմիջական մասնակցություն է ունեցել նրանց գործողություններում:
Զոհերի փաստաբանները մտադիր են խնդրել դատավորին իրենց հաճախորդների համար հասանելի դարձնել գաղտնի պետական փաստաթղթերը, ինչպես նաեւ անցյալ տարվա ընթացքում հարցված առանցքային անձանց ցուցմունքները: Չնայած հայցվորների փաստաբանները չեն կարողանում քննարկել, թե ինչ են իմացել վկաների ցուցմունքներից, նրանք պնդում են, որ իրենց հավաքած տեղեկությունները հաստատում են Սաուդյան Արաբիայի մասնակցության վերաբերյալ իրենց ենթադրությունը:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը հերքել է հարձակումների հետ կապը: Սակայն հարցը վաղուց անհանգստացնում է քննիչներին եւ գտնվում է Մանհեթենում՝ ձգձգված դատական գործընթացի հիմքում: Հարցը թափ է առել ոչ միայն այն պատճառով, որ 19 առեւանգիչներից 15-ը սաուդցի էին, ինչպես Օսամա բեն Լադենը, այլ նաեւ կասկածների պատճառով, որ նրանք պետք է օգնեին իրենց կողմնակիցներին ԱՄՆ-ում կողմնորոշվելու համար:
Երկվորյակ աշտարակների ահաբեկչության զոհերի ընտանիքները հույս ունեն ապացուցել նմանատիպ մեղադրանքները: Նրանք կարծում են, որ ողջ իրականությունը չի բացահայտվել, քանի որ ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Ցանկացած նոր ապացույց կարող է քաղաքականապես վտանգավոր լինել՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի՝ որպես Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գործընկերոջ դերը:





























