Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկում ծայրահեղական պահպանողական խմբավորումների ներկայացուցիչներին, որոնք փորձում են խանգարել հուլիսի 5-ի տուժածների համար լռության եւ համերաշխության ակցիան, գրել է Սպուտնիկ-Գրուզիա-ն:
Ակցիան կազմակերպել են քաղաքական գործիչները եւ քաղաքացիական ակտիվիստները: Նրանք հավաքվում են Վրաստանի խորհրդարանի մոտ՝ լուռ բողոք արտահայտելու Թբիլիսիի փողոցներում բռնությունների դեմ, որոնց հետեւանքով վիրավորվել է 55 մարդ, այդ թվում՝ 53 լրագրող:
Անկարգությունները Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել է լռությունից առաջ: Ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչները եկել են խորհրդարանի շենքի մոտ եւ հայտարարել, որ թույլ չեն տա, որպեսզի հանրահավաքը տեղի ունենա, եւ փորձել են հարձակվել մասնակիցներից մեկի, ինչպես նաեւ լրագրողների վրա:
Ոստիկանությունը կանխել է բռնությունները եւ սկսել բերման ենթարկել բոլորին, ովքեր փորձում են դիմադրել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ անկարգությունների մինչեւ 10 մասնակիցներ են բերման ենթարկվել:




























