Կիեւում բազմաբնակարան շենքում հրաձգություն կազմակերպած անձին ձերբակալել են, հաղորդում է «Ուկրաինա 24»-ը:

Ոստիկանության աշխատակիցները նրան ձեռնաշղթաներով դուրս են բերել  շենքից, նստեցրել մեքենան եւ տարել: 

Տղամարդը հրաձգությունից հետո թաքնվել էր իր տանը: Նրա մտերիմներից մեկը հայտնել է, որ կոնֆլիկտը կապված էր նրա հետ, որ տղամարդուն փորձում էին դուրս հանել բնակարանից: