«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» պետական հիփոթեքային ծրագիրը Գյումրիում վերսկսվել է, սակայն գյումրեցի երիտասարդ ընտանիքները գրեթե ծրագրից չեն օգտվում:

Գյումրիում աշխատող բանկերի կառավարիչների հավաստիացումներով Շիրակի մարզում մասնակցության կամ վարկային այս ծրագրից օգտվողների թիվը խիստ սահմանափակ է: Օգտվում են հետաքրքրվողների հազիվ 10 տոկոսը:

«Շատ են գալիս հարցնում, ինչը նշանակում է, որ բնակարանի կարիք բոլորն ունեն, հատկապես երիտասարդ ընտանիքները, սակայն քչերն են գալիս ռեալ վարկ վերցնելու, պատճառն այն է, որ մարդիկ ի վիճակի չեն վերցված վարկը մարելու:

Երիտասարդ ընտանիքների մեծ մասը չունեն հաստատուն աշխատանք ու կայուն եկամուտ»,-հավաստել են Գյումրիում գործող ու «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» հիփոթեքային վարկեր տրամադրող  վարկային մասնագետները: