Երեւանում այսօր` հուլիսի 1-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես`նվիրված գեղանկարիչ Գայանե Խաչատրյանի հիշատակին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հուլիսի 15-ը: Այն կազմակերպել է Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը եւ Ժամանակակից արվեստի թանգարանը:

Գայանե Խաչատրյանի կտավների հետ համատեղ կցուցադրվեն նաեւ  լուսանկարչական արվեստի հայտնի վարպետների դրոշմավորած Գայանեի ֆոտոպորտրետները:

Ցուցահանդեսին ներկա կլինեն՝ դեսպաններ, արվեստագետներ, պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ եւ այլք:

Գայանե  Լեւոնի   Խաչատրյանը շուրջ 700  յուղաներկ եւ   գծանկարային  աշխատանքների   հեղինակ է: Ծնվել  եւ  իր   ողջ  կյանքը   անցկացրել է   Թբիլիսիում: Նրա նկարներով հիացել են Մարտիրոս Սարյանը եւ Բելլա Ախմադուլինան, Տոնինո Գուէրրան եւ Անդրեյ Տարկովսկին, Մերաբ Մամարդաշվիլին եւ Էլենե Ախվլեդիանին,  Վլադիմիր Սպիվակովը եւ Մայա  Պլիսեցկայան:

Գայանեին ամբողջ կյանքում նրան աջակցել է Սերգեյ  Փարաջանովը:  Հետագայում Փարաջանովը Գայանեին համարեց 20-րդ դարի երկրորդ կեսի  ամենաիմաստալից նկարիչը: 

Նա վախճանվել է մայիսի 1-ին, 66 տարեկան հասակում Թբիլիիում եւ հանգչում է հայ գրողների եւ հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում: