Թուրք ազգայնամոլները հոկտեմբերի 14-ը հռչակել են Թուրքիայում Ադրբեջանի օր։ Այս մասին Բուրսայից հայտնել է «Հայլուր»-ի թղթակիցը։
Նա հայտնել է նաեւ, որ թուրք որոշ պատմաբաններ մտադիր են դատի տալ Բուրսայի նահանգապետին, եթե վերջինս թույլ չտա Ադրբեջանի դրոշները մարզադաշտ մտցնել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ։
Նշենք, սակայն, որ ըստ NEWS.am-ի թղթակցի, Բուրսայի նահանգապետն արդեն թույլ է տվել մարզադաշտ մտցնել ադրբեջանական դրոշներ։
Երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը տեղի կունենա այսօր Երեւանի ժամանակով ժամը 23։00-ին։ Բուրսայում Հայաստանի հավաքականին երկրպագելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն արդեն մեկնել է Թուրքիա։ Իսկ նախօրեին երկու երկրների երիտասարդական հավաքականների հանդիպումը ավարտվել է Թուրքիայի հաղթանակով՝ 1։0 հաշվով։




























