Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զալմայ Խալիլզադը հուլիսի 9-ին մեկնել է Հարավային եւ Կենտրոնական Ասիա, ինչպես նաեւ՝ Մերձավոր Արեւելք: Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, Խալիլզադը կայցելի նաեւ Պակիստան, Կատար եւ Ուզբեկստան:

«Այցի ընթացքում դեսպան Խալիլզադը կշարունակի վճռական դիվանագիտությունը եւ Իսլամական Հանրապետության ու «Թալիբան»-ի միջեւ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը: Խաղաղ գործընթացին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության շրջանակներում նա կաշխատի բոլոր կողմերի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային շահագրգիռ կողմերի հետ՝ քաղաքական կարգավորման շուրջ կոնսենսուսի հետագա առաջընթացի համար: Քաղաքական կարգավորումը մնում է անվիճելի, որքան շուտ կողմերը կարողանան համաձայնության գալ բանակցային կարգավորման շուրջ, այնքան շուտ Աֆղանստանն ու տարածաշրջանը կկարողանան քաղել խաղաղության պտուղները, ներառյալ տարածաշրջանային կապերի ընդլայնումը, առեւտուրը եւ զարգացումը: Տաշքենդում դեսպան Խալիլզադը կմասնակցի Ուզբեկստանի կառավարության կողմից կազմակերպված տարածաշրջանային համագործակցության միջազգային խորհրդաժողովին»,- ասված է հաղորդագրության մեջ: