Եւրոպական միությունը հրապարակել է հերթական մոնիտորինգի զեկույցը՝ այդ համակարգում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ։ Հաշվետվության համաձայն, ինչպես հայտնում է «The Wall Street Journal» թերթը, նրա համար, որ Թուրքիան կարողանա դառնալ ԵՄ-ան անդամ, նա պետք է որոշակի բարեփոխումներ մտցնի խոսքի ազատության օրենքում։ Թուրքիայում, ԶԼՄ-ի ազատությունը, ինչպես ասվում է հաշվետվության մեջ, սահմանափակվում է պետության կառավարության կողմից, օրինակ՝ «Dogan Media Group» կազմակերպության բարձրաձայնված գործը, որին տուգանել են 3,3 մլրդ ԱՄՆ դոլարով…

«Բարձր տուգանքները, որոնք ԶԼՄ-ի վրա դրվում են իշխանությունների կողմից, կարող են խզել խմբի տնտեսական կենսունակությունը, եւ փաստացի ազդել լրատվության ազատության վրա»,-ասվում է հանձնաժողովի զեկույցում։ Կազմակերպությունը ներկա պահին վերահսկում է Թուրքիայի ԶԼՄ-ի 50 տոկոսը, եւ խոշոր տուգանքը կարող է խոչընդոտել նրանց գործունեությոնը։

Հանձնաժողովի զեկույցում նշվում է նաեւ պետությունում քաղաքական եւ դատական, փոքրամասնությունների դրության բարելավման, կանանց եւ արհմիության, ինչպես նաեւ Կիպրի հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ, ։ Հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ չնայած եվրամիության հաճախակի կոչերին, Թուրքիան մինչ այսօր առաջընթացի չի հասել՝ Կիպրի հունական մասի նավերի համար իր նավահանգիստների բացման գործընթացում։

Ինչպես հայտնում է «Hurriyet»-ը,ազատության իրավունքի օրենքների խախտման շարքում, նշվում է նաեւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան պաշտպանության օրենքը։ Այդպիսով, ԵՄ-ը պահանջում է տվյալ օրենքը չեղյալ համարել, ըստ որի, Աթաթուրքի դեմ կարծիք արտահայտելու դեպքում ՝մարդիկ զրկվում են իրենց ազատությունից։