2011 թ. հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 8.5 տոկոս, նշված է ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Ընդ որում` հունիսին մայիսի նկատմամբ տեղի է ունեցել 1.4 տոկոս գնանկում: Դա հիմնականում շնորհիվ կարտոֆիլի եւ բանջարեղենի սեզոնային էժանացման:
12-ամսյա կտրվածքով գնաճն առավել մեծ չափով տեղի է ունեցել «պարենային ապրանքներ» խմբում` 15 տոկոսի չափով: Համեմատության համար` ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գնաճը 3 տոկոսի սահմաններում է:
Հիշեցնենք, որ մայիսին 12-ամսյա գնաճը կազմում էր 9 տոկոս: Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի` տարեվերջում գնաճի տեմպը կգտնվի 5-6 տոկոսի սահմաններում:




























