Ուկրաինան դադարեցրել է «Дружба» նավթամուղով Եվրոպա նավթի մատակարարումը։ Դա պայմանավորված է Լվովի մարզում վատ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայի անջատմամբ։ Ինչպես հայտնել են Լվովի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի կենտրոնից, տեղական ժամանակով 04:15-ին կանգ է առել նավթ մատակարարող «Բրոդի» կայանը, որի արդյունքում դադարեցվել է նավթի մատակարարումը «Բրոդի-Կարպատի-պետական սահման» ուղղությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները նշել են, որ էլեկտրաէներգիայի դադարեցումը պայմանավորված էր վատ եղանակային պայմանների արդյունքում տեղի ունեցած վթարով։ Ուժեղ քամու, անձրեւի եւ թաց ձյան պատճառով աշխատել է էլեկտրահաղորդալարերի ավտոմատ պաշտպանական համակարգը, ինչի արդյունքում հոսանքազրկվել են Լվովի մարզի 613 բնակավայրեր։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանի խոսքով, նավթի տարանցումը դեպի Արեւմուտք նախատեսվում է վերսկսել մինչեւ այս տարվա վերջ։

«Дружба» նավթամուղը, որը կառուցվել է 1960-ական թվականներին, Ռուսաստանը Եվրոպային միացնող ամենամեծ եւ գլխավոր նավթամուղներից մեկն է։