Հայաստանը չափազանց շահագրգիռ է Ուկրաինայի հետ արտաքին քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության մեջ:

Ինչպես հայտնում է «RBC-Ուկրաինան», հայ-ուկրաինական բանակցությունների ընթացքում այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նաեւ ընդգծել է, թե 2010թ. սկզբին Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ զգալիորեն ավելացել է ապրանքաշրջանառությունը: Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրել է, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա վերջին 10 տարում: «Դա որեւէ կերպ չի համապատասխանում մեր հարաբերությունների ոչ խորությանը, ոչ մեր հարաբերությունների մակարդակին»,- ասել է Սարգսյանը:

Նա նաեւ հավելել է, թե «հուսով է, որ երբ Ուկրաինան դառնա ԵԱՀԿ նախագահ, իր ավանդը կներդնի մեր տարածաշրջանում խաղաղության ազատության հաստատման գործում»: