Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում հրդեհային իրավիճակն առայժմ նորմայի մեջ է: Այդ մասին հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը:
Պատասխանելով ամեն տարի կրկնվող հրդեհների մասին հարցին, Պավել Գյոզալյանը նկատել է, թե ադրբեջանական կողմում դեռ չեն ավարտվել գյուղատնտեսական աշխատանքները, եւ հրդեհների բացակայությունը կարելի է բացատրել դրանով: Նրա խոսքով, ադրբեջանցի գյուղացիները հաճախ ոչնչացնում են աղբը` այրելով այն, եւ եթե մի կողմ դնենք միտումնավոր հրդեհումները, նման մեթոդները կարող են լինել հրդեհի պատճառը: Սակայն, քանի դեռ չեն ավարտվել գյուղատնտեսական աշխատանքները, հրդեհ չի լինի, եւ կրակը չի անցնի հայկական կողմ կամ չի այրի ադրբեջանական ցանքատարածությունը:
Իսկ երբ ադրբեջանական կողմում դաշտային աշխատանքներն ավարտվեն, կարելի է ակնկալել հրդեհներ, այդ թվում` միտումնավոր:




























