Արդեն ստորագրված հայ-թուրքական արձանագրություններ տեքստերը ՀՀ ԱԳՆ-ի կայքէջում են, եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց։

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կետրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի հայտարարությունն այն մասին, թե մինչեւ ստորագրելը հայ-թուրքական արձանագրություններում փոփոխություններ են արվել, չի համապատասխանում իրականությանը եւ պարզապես աբսուրդ է,- NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Արդեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տեքստերը ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում են, եւ բոլոր ցանկացողները, այդ թվում եւ Շիրխանյանը, կարող են ծանոթանալ դրանց»,-հայտարարել է Բալայանը։