Ուկրաինան Հայաստանի նախագահի պաշտոնական այցը բարեկամական ժեստ է համարում: Այդ մասին այսօր` հուլիսի 1-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայ-ուկրաինական բանակցությունների ընթացքում:

Նա նաեւ նշել է, թե հիմնական հարցերը, որոնք քննարկվել են նախագահների դեմ առ դեմ հանդիպմանը` երկրների մինչեւ վերջ չօգտագործված պոտենցիալն է առեւտրա-տնտեսական հարաբերություններում եւ փոխգործակցության այլ ոլորտներում:

Յանուկովիչը նաեւ նկատել է, թե իր երկիրը երախտապարտ է Հայաստանին, եւ միշտ զգում է հայկական միջազգային կազմակերպությունների աջակցությունը միջազգային մակարդակում: Ուկրաինան նաեւ ուրախ է վերջին մեկուկես տարում Հայաստանում նկատվող տնտեսական աճի համար:

Վիկտոր Յանուկովիչը բանակցությունների ընթացքում արծարծել է երկու երկրների միջեւ առկա առաջնահերթ խնդիրները: