Եվրոպական եւ ամերիկյան բորսաներում վերջին 2 օրերին նկատվում է ցորենի եւ եգիպտացորենի կտրուկ էժանացում: Պատճառը ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրությունն է այն մասին, որ հացահատիկայինների պաշարներն ու ամերիկյան ֆերմերների ցանքատարածություններն ավելացել են: Այդ հաղորդագրության հետեւանքով նախ գների անկում արձանագրվեց Չիկագոյի բորսայում, այնուհետեւ դրան հետեւեցին եվրոպական բորսաները:

Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի 1 տոննան այսօր վաճառվել է 214 դոլարով, Փարիզի բորսայում` 268 դոլարով: Տարեսկզբի համեմատ ցորենի 1 տոննա էժանացել է գրեթե 100 դոլարով:

Ի դեպ` ցորենի էժանացում կա նաեւ Ռուսաստանում, իսկ Ուկրաինայում կանխատեսվում է հուլիսի 1-ից հետո ցորենի մոտ 30 տոկոս էժանացում: