ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Ռուսաստան այցելության շրջանակներում, հոկտեմբերի 14-ին ժամանել է Կազան։ Օդանավակայանում նրան դիմավորել է նախագահ Մինթիմիր Շայմիեւը։ Հյուրերը այցելել են Եվրոպայի ամենախոշոր մզկիթներից մեկը՝ Կուլ Շարիֆը։ Ներս մտնելուց առաջ Հիլարի Քլինթոնը կապել է գլխաշոր, իսկ աղոթարաններ այցելության ժամանակ, ինչպես հարկն է, հանել է կոշիկները։ Պետքարտուղարը ներկա է գտնվել նաեւ մահմեդական հարսանեկան արարողությանը եւ նորապսակներին ծաղիկներ է նվիրել։ Դրանից հետո, նա ուղղվել է դեպի Ավետարանի տաճար, որտեղ նույնպես գլխաշոր է կապել։ Քլինթոնը մոմ է վառել Կազանի Աստվածամոր սրբապատկերի առաջ։ Պետքարտուղարը նաեւ կհանդիպի Կազանի պետական համալսարանի ուսանողների հետ, իսկ երեկոյան նա կթռչի Վաշինգտոն, հայտնում է "Մոսկվայի ձայնը:
Ավելի շուտ, ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Իան Քելին հայտարարել է, որ Թաթարստան այցելության նպատակն էր բանակցություններ վարել կառավարության եւ հոգեւոր առաջնորդների հետ։ Ինչպես հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետքարտուղարության կայքէջի հրապարակումից՝ պետքարտուղարին հետաքրքրում է Կազանի փորձը՝ հանդուրժողականության եւ միջդավանության հաղորդակցվածության վերաբերյալ։
Քլինթոնի ծրագրերը ռուսական շրջանակներում ոչ միանշանակ արձագանք ունեցավ։ Հնչել են ենթադրություններ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ իր այցով ուզում է կարեւորել ԱՄՆ-ի ուշադրությունը Թաթարստանի եւ Ռուսաստանի մահմեդական բնակչության նկատմամբ։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ստիպված էր հերքել նման ենթադրությունները։ «Ես բացառում եմ Կազանի այցելության վերաբերյալ նման տողատակը»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։




























