Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը քիչ առաջ ժամանել է Բուրսայի «Ալմիրա» հյուրանոց, որտեղ հանգրվանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, հյուրանոցում կայանալու է նախագահների հանդիպումը դեմ առ դեմ ձեւաչափով, ապա լինելու է հյուրասիրություն, որից հետո երկու երկրների նախագահները կմեկնեն Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտ՝ դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայանալու է երկու երկրների հավաքականների հանդիպումը: Նախորդ հանդիպումը կայացել է 2008թ. սեպտեմբերի 6-ին՝ Երեւանում, եւ թուրքական ընտրանին 2:0 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի թիմի նկատմամբ:




























