Հայաստանի իշխանություններն արհեստականորեն խնդիրներ են հարուցում մաքսատանը Ջավախքում գործող ընկերությունների համար: Մասնավորապես Ախալաքալաքում գործող «Արամ-Անի» ընկերությունը ստիպված է եղել վերադարձենել 10 հազար ջինսերից բաղկացած խմբաքանակը, երբ հայկական մաքսատունն այդ ջինսերը գնահատել է 18 ԱՄՆ դոլար եւ պահանջել 20 տոկոս մաքսատուրք վճարել: Մինչդեռ, ըստ ընկերության տնօրեն Արամ Սանոսյանի՝ մաքսավորները շատ ավելի էժան են հաշվում այլ ընկերությունների արտադրանքը: Ի դեպ, շուկայում էժանագին ջինսերը վաճառվում են 6-8 հազար դրամով, եւ նման տուրք վճարելու դեպքում ջավախահայերը լուրջ տնտեսական կորուստներ էին ունենալու:
Ջավախահայերը պատրաստվում են նամակով դիմել ՀՀ նախագահին:



















