Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից սկանդալային տվյալների հրապարակումից հետո այդ զրույցի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պետք է քրեական գործեր հարուցվեն: Այս մասին հուլիսի 16-ին «Հայաստանում քաղաքական եւ իրավական մարտահրավերներն ընտրություններից հետո» խորհրդաժողովին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է մեկուսացվեն եւ հետաքննվեն:

«Երեկ Օխիկյանը, ըստ էության, ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ: Նա հիմնավորեց, որ դավաճանական պլանը մշակվել էր առնվազն 2019 թվականի մայիսի 11-ին: Եթե ​​գլխավոր դատախազությունը գտնվում է իր լիազորությունների շրջանակներում, ապա պետք է քրեական գործեր հարուցվեն Նիկոլի եւ զրույցի բոլոր մասնակիցների դեմ»,- ասաց Ղազինյանը:

Նա հիշեցրեց, որ պետական ​​դավաճանության մասին առնվազն 5 հաղորդում է ներկայացվել, բայց նրանցից ոչ ոք դեռ չի ենթարկվել քրեական պատասխանատվության:

«Ներքաղաքական օրակարգում 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր  ոչինչ չի փոխվել: Բոլոր հնավարոր եւ անհնար ձեւերով դավաճաններին խետք է բանտ ուղարկել: Սա կլինի մեր քաղաքական գործունեության հիմքը: Մենք չենք նահանջելու, անընդհատ պայքարելու ենք: Այս իշխանությունները, գործեր հարուցելուց եւ մարդկանց ձերբակալելուց բացի, այլ բանի ընդունակ չեն: Մենք պայքարելու ենք նույնիսկ բանտում: Այս խունտայից բացի, Հայաստանում մենք այլ թշնամիներ չունենք»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը: