Ճապոնիայի արեւմուտքում շաբաթ գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յամագուչի պրեֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 80 կմ խորության վրա, հայտնել է Սինհուա-ն:

Պրեֆեկտուրայի որոշ տարածքներում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ Ճապոնիայի սեյսմիկ ինտենսիվության 7 բալանոց սանդղակով:

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան, չի հայտարարվել ցունամիի սպառնալիքի մասին: