Աթաթուրքի անվան մարզադաշտում, որտեղ առաջիկա ժամերին սկսվելու է Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը, հատուկ նստատեղ է ստեղծված երկու երկրների նախագահների համար: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, բազմոցը զարդարված է Swarovksi քարերով: Մեկ բազմոցն ու երկու բազկաթոռը արտադրողի վրա 10 հազար դոլար են արժեցել:
Ինչպես արդեն հաղորդվել է, այս պահին «Almira» հյուրանոցում ընթանում է Սարգսյան-Գյուլ հանդիպումը: Հյուրանոցի առջեւ բազմաթիվ պաշտոնյաներ եւ լրագրողներ են հավաքվել:
Ավելի վաղ օդանավակայանում նախագահին եւ հայկական պատվիրակությանը դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Խաղը սկսվելու է թուրքական ժամանակով ժամը 21-ին (երեւանյան ժամանակով 23-ին): Խաղից անմիջապես հետո Հայաստանի նախագահը կվերադառնա Երեւան:




























